Առաքման և վճարման պայմաններ
Առաքում
Ընդհանուր տեղեկություններ
Tntes.am-ի առաքման ծառայությունը բացի ինտերնետային եղանակից, պատվերներն ընդունվում են նաև 012 222 012 հեռախոսահամարի միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել):
Tntes.am-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում առաքման հասցեն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս եք հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը, նշել, որ դուռը հարկավոր է թակել և այլն: Նշելով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել զանգի միջոցով:
Գինը, աշխարհագրությունը և ժամանակացույցը
Tntes.am առաքումն իրականացվում է դեռևս Երևան քաղաքում։ Մինչև 16:00-ը պատվեր ձևակերպելու դեպքում առաքումը կլինի նույն օրը, 16:00-հետո ձևակերպելու դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը։ Գործում է նաև Էքսպրես առաքում, իրականացվում է 1 ժամվա ընթացքում ։
- Եթե Ձեր գնումը չի գերազանցում 5000 դրամը ապա առաքման արժեքը կլինի 500 դրամ
- Իսկ եթե Ձեր գնումը կազմում է 5000 դրամ կամ գերազանցում է այն, ապա առաքումը կլինի ԱՆՎՃԱՐ
- Էքսպրես առաքումների արժեքը՝ 1200 դրամ
Պատվերի կարգավիճակը և պատմությունը
Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը («Պատվիրված», «Հաստատված», «Առաքված» «Կատարված» և այլն), ինչպես նաև զամբյուղի արժեքը:
Առաքման պայմանները
Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:
Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը Tntes.am-ում ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեր զանգերի կենտրոն 012 222 012 հեռախոսահամարով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել) և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:
Վճարում
Վճարման եղանակները
Tntes.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է
- Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:
Եթե նախապես պայմանագիր եք կնքել մեզ հետ, ապա պատվերը կարող եք ստանալ անմիջապես կամ Ձեր նախընտրած ժամանակ, առանց սպասելու գումարը մեր հաշվին հայտնվելուն: Կորպորատիվ հաճախորդների համար սահմանված հատուկ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 094 08 51 01 հեռախոսահամարով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել) և կապնվել Tntes.am-ի կորպորատիվ վաճառքների մենեջերի հետ:
Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման կոնկրետ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հաշիվ-ապրանքագիրը:
Կանխիկ վճարման պայմանները
Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:
Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կախված Ձեր բնակավայրից` մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունները` փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում և նոր միայն ստանալ գումարը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: